▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր շանսերը կարող են գնահատել միայն մեր քաղաքացիները. Արմեն Մարտիրոսյան

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար այսօր՝ օգոստոսի 29-ը վերջին ժամկետն էր,  երբ կարող էին իրենց փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Ժառանգություն» կուսակցության փաստաթղթերը ԿԸՀ  է հանձնել  Արմեն Մարտիրոսյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ  «Ժառանգություն» կուսակցության  ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լրագրողների հարցին, թե ո՞ւմ են համարում հիմնական մրցակից, հայտը ԿԸՀ բերած կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Բոլորն էլ մրցակից են, բայց մրցակիցների մեջ կան մի քանիսը, որոնց ուղղակի բարեկամական մրցակից ենք համարում, օրինակ՝ Հայկ Մարությանին, այն ուժերը, որոնք ընդդիմության շարքերում պայքարել են այսօրվա համար, մենք բոլոր այդ ուժերին համարում ենք բարեկամ մրցակիցներ»:

 

 

 

 

 

 

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս են գնահատում իրենց շանսերը, Մարտիրոսյանը պատասխանել է.  «Մեր շանսերը կարող են գնահատել միայն մեր քաղաքացիները»։ 

Երևանի ավագանու  ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը:

 

Տեսանյութը՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Գևորգ Ղարհրամանյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more