▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում լավ է աշխատել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում լավ է աշխատել՝ խոսուն փաստերից մեկն այն է, որ հակահայ զեկույցներից մեկը(ամենակարևորը) տապալվել է: Սարսանգի ջրամբարի հարցը քննարկվում է ոչ միայն ԵԽԽՎ-ում այլ նաև փոքր ու մեծ Եվրոպական և համաշխարհային կառույցներում:

Սարսանգի հումանիտար հարցը քաղաքականացվեց ինչ-որ չափով, բայց կատաստրոֆիկ բան տեղի չունեցավ: Հաջորդ անգամ նախագահների հանդիպման ժամանակ Սարսանգի հարցին մի քիչ ավել ժամանակ կտրամադրեն: Ադրբեջանը երկու ավել հոդված կգրի ու ադրբեջանիցներին ֆինանսական կռիզիսից երկու օր կկտրի: Ահա այն բոլոր օգուտները, որը կստանա Ալիևը:

Բռնությունների մասին զեկույցը չընդունելով Եվրոպացիների համար պարզ դարձավ, որ Անկախ Արցախում բռնություն չկա և մարդիկ ապրում են ազատ և անկաշկանդ, ընդունում են որոշումներ և իրացնում են իրենց քաղաքացիական կամքը: Սարսանգից էլ ջուր տալիս են նրանց ում ուզում են:Սա ավելի կարևոր է: Կարելի է Արցախին այս կերպ դարձնել բանակցող կողմ . «Ջուր եք ուզում, գնացեք Արցախից ուզեք»: Հայաստանը անվտանգության երաշխավորն է, բայց չի կարող բռնությունների չենթարկվող մարդկանց փոխարեն որոշել՝ ում ջուր տան ում չտան:

Զեկույցի հեղինակն ասում էր, որ Ջուրը հումանիտար միջոց է և կապ չունի որտեղից է այն հոսում և մարդիկ պետք է օգտնվեն: Խնդիր չկա՝ մենք Ձեզ հումանիտար ջուր՝ դուք մեզ հումանիտար Նավթ: Նավթն էլ կապ չունի որտեղ է այն մարդկային արժեք է ինչպես ջուրը, եթե լոգիկայից չշեղվենք: Մեկ լիտր ջրի դիմաց երկու լիտր նավթ հաշվարկով:

Այնպես, որ մի նսեմացրեք ԵԽԽՎ մեր պատվիրակության դերը:

Հ.Գ. Այսպիսի զեկույցներն առանց այն էլ ֆինանասկան կռախի ենթարկված ու ենթարկվող Ադրբեջանի համար մեծ ցմցում են, նամանավանդ երբ չեն ընդունվում:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more