ArmLur.am-ի տեսանյութում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին, նշում է. «Իդեալական մարդ աշխարհում չկա, եթե ուզենանք փնովենք, միշտ էլ կանենք, մենք մեր լավին չենք տեսնում: Ընդդիմությունն ի՞նչ ցավ ունի, որ հելնի միտինգ անի: Ով չի ուզում իր ժողովուրդը լավ ապրի, պետք ա ունենանք, որ տանք: Կարեն Կարապետյանը շատ լավ վարչապետ ա, իրա գործը գիտի, տնտեսական աճ տվեցինք, բայց այստեղ պետություն ղեկավարելու խնդիր կա: Նենց չի, որ Կարենը չի կարա, բայց 88 թվից Սերժ Սարգսյանը եղել է»: