a1plus.am-ը գրում է. Քիչ առաջ ՊՊԾ շենքում գտնվող Պավել Մանուկյանը հանգիստ ձայնով «Ա1+»-ին տեղեկացրեց, որ հարձակում տեղի չի ունեցել, իրենց մոտ ամեն ինչ հանգիստ է: Հեռախոսով լսվող կրակոցների ձայների մասին նա ոչինչ չասաց: Նրա ձայնում խուճապ չկար: Ըստ նրա, այս ամբողջ աղմուկը «ժողովրդի միջից է»: «Մեր մոտ ամեն ինչ հանգիստ է, ձեր մոտ հանգիստ լինի»,-ասաց Պավել Մանուկյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում