Հ1 հեռուստաընկերությունից «Հանրային» կողմնորոշիչ բառը դուրս նետելուց եւ ռուսական հայտնի ալիքից վերաթխելով միայն հաստլիկ «1» -ը` Ջաղինյանն, ինչպես հայտնի է, խեղճ ու թշվառ նմանակման կուրս է վերցրել նույն` ռուսական ОРТ-ից:
Դա բոլորն են նկատել ու կարիք չկա ծավալվելու:
Սակայն չենք կարող չխոսել մի գործելակերպի մասին, որ որդեգրել է Ջաղինյանին վստահված հեռուստաալիքը:
Խոսենք թեկուզ մի հաղորդման օրինակով:
«Մեր մեջ ասած»` անմտության ռեկորդակիր այս հաղորդումը սկզբում վարում էին 4 հոգի. Դե, չորսով «վրա էին տալիս,, հյուրին ու ոչ «վրա տվողները» եւ ոչ էլ հյուրը ոչ մի նոր բան չէի ասում:
Ընդհանրապես, այս հաղորդումը կարելի էր կոչել «Պարապ վախտի խաղալիք»:
Վերջերս նկատեցի, որ վարողներից թողել են երկուսին:
Սակայն դա էլ իրավիճակը չի փրկում, քանզի «ըսի-ըսավ»-ի մակարդակի, անբովանդակ զրույցի եթերային թանկագին ժամանակի կորստից բացի, այլ բան չկա:
Իսկ հիմա էլ Ջաղինյանը որոշել է այս տխմարագույն հաղորդմանը մի «նոր շնչառություն» տալ /դե, որ նայվի, էլի/:
Վերցրել ու գողացել է հայտնի ռուսական ալիքի ձեւաչափից մի նոր դրվագ:
Խոսքը «Наедине со всеми» հաղորդման մասին է, որտեղ նաեւ ցուցադրում են հյուրի մասին` գործընկերների, ընտանիքի անդամների կարծիքները ներկայացնող կադրեր, նաեւ` ստեղծագործական գործունեությունից են ինչ-ինչ դրվագներ եթեր տալիս հաղորդման ընթացքում:
Այժմ «Մեր մեջ ասածը» նույն կերպ է վարվում, սակայն ահավոր դիլետանտորեն:
Սա էլ դեռ մի կողմ:
Ջաղինյանն իր հաղորդումների համար այլեւս չի կարողանում հյուրեր գտնել:
Հավանաբար, նորմալ մարդիկ հրաժարվում են կոնկրետ` «մեր մեջ ասած»-ի հրավերն ընդունել /ոչ միայն այս հաղորդման/:
Ջաղինյանի գլխում հզոր «իդեա-ֆիքս» է ծնվել ու նա որոշել է հյուրեր կանչել իր կանալում այս կամ այն փոլում աշխատած մարդկանց:
Օրինակ, նույն այդ` «Մեր մեջ ասած»-ի վերջին հյուրերից մեկը նույն հաղորդման նախկին 4 վարողներից մեկն էր:
Զավեշտ է:
Լավ, բայց ինչ էր խոսում ու պատմում այդ կինը:
Ոչ մի նոր բան:
Մի խոսքով, Ջաղինյանը Հանրայինը դարձրել է մաշված դեմքերի գյալաջիների վայր:
Հեղինակ` Սոնա Մելիքյան