«Այս 4-օրյա պատերազմի կադրերն էի նայում ու երբ տեսա, թե ինչպես էին ադրբեջանցիները գնդակահարում իրենց զինվորներին, բնավ չզարմացա, որովհետև այդ նույնը եղել է արցախյան պատերազմի ժամանակ: Նրանք այն ժամանակ էլ էին կողոպտում, բռնաբարում իրենց կանանց»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գնդապետ, «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ նախագահ Աիդա Սերոբյանը՝ շարունակելով.
«Մեր հզոր բանակի գործողությունը դաս եղավ Ալիևին, Բաքվին: Նրանք հասկացան, որ հայն այն եզակի ազգերից է, որ խաղաղ ժամանակ արտագաղթում է, իսկ երբ երկիրը վտանգի մեջ է, ներգաղթում է: Ուղղակի թուրքին պետք է միշտ ծնկի եկած պահես: Մենք շատ անելիքներ ունենք: Դեռ Շահումյանը պետք է ազատագրենք, Արևմտյան Հայաստանը: Մեզ թող չզայրացնեն: Արցախյան պատերազմի ժամանակ Օմարի լեռնանցքում թարթիչներից սառույցներ կախած կանգնած էինք, ահավոր ցուրտ էր, անգամ խրամատ չկար, մեկ էլ ձյան միջից մեկը երգեց՝ նոր կազմավորված Հայոց բանակի առաջին զինվորն եք, հպարտ գնացեք, ամեն մեկս ուզում էինք մենակ գնալ ու Բաքուն գրավել»,-պատմեց Աիդա Սերոբյանը:
Անի Կարապետյան