ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է խորհրդարանում իր այսօրվա ելույթն ու գրել է.
Մեր ազգի հերոսը Հայկ Նահապետն է։
Եվ կգա օրը, մենք կունենանք այնպիսի բանակ, որ մեր զինվորները չեն հերոսանա ու զոհվի։
Կգա օրը, երբ մենք կունենանք այնպիսի առողջապահական համակարգ, որ մեր բժիշկները հերոսի նման գիշեր ցերեկ չեն կռվի՝ ինչպես մարտի դաշտում։
Կգա այդ օրը։
Ու մեր հավաքական խնդիրը այդ բանակի, այդ դպրոցի, այդ հիվանդանոցի ու մնացած ամեն ինչի հզորացումն է այնքան, որ մենք ստիպված չհերոսանանք։
Մեր հերոսը Հայկ Նահապետն է։
Եվ հազար փառք մեր մնացած նահատակ ու ապրող հերոսներին։
Այս մասին ու ոչ միայն՝ ստորև։