Օրեցօր ավելի եմ հաստատակամ դառնում այն որոշմանս մեջ, որ Հայաստանում պետական մակարդակով հարկավոր է ներդնել մի նոր իստիտուտ, այն է՝Քաղաքացիական հասարակության ձևավորման և կայացման ինստիտուտը/ՔՀՁԿԻ/։ Մեր հասարակության մոտ 40%-ը չի պատկերացնում իր տեղն ու դերը սեփական պետության մեջ, չունի բավարար իրավագիտակցության մակարդակ, որպեսզի կարողանա լուրջ չափանիշներից ելնելով կողմնորոշվի երկրում ընթացող հասարակական-քաղաքական երևույթների նկատմամբ և դառնա ակտիվ գործոնը և պահանջատերը այդ գործընթացների։ Եթե մենք հսկայական միջոցներ ենք ծախսում տարբեր իրավական խնդիրներ լուծելու համար, որի հիմքը շատ դեպքերում անձի իրավագիտակցության ցածր մակարդակն է և սեփական օրենսդրության չիմացությունը, ապա ավելի խելացի կլինի ստեղծել մի կայուն ինստիտուտ, որը հնարավորինս կմիլիմալիզացնի նմանօրինակ իրավախախտումների և իրավական վճիռների ռիսկայնությունը։ Կարծում եմ սա ամենահրատապ հարցն է, որ այսօր ծառացած է մեր երկրի առջև և, ցավոք,այս 20 տարիների ընթացքում և ոչ մի քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի կողմից քայլեր չեն ձեռնակվել խնդիրը լուծելու համար։ Բոլոր այն հասարակական կառույցները, որոնք շահագռգռված են խնդրով պետք է միավորվեն այս ծրագրի շուրջ։
Մեր հասարակության մոտ 40%-ը չի պատկերացնում իր տեղն ու դերը սեփական պետության մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more
more

more

more

more

more