▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր երկիրն ազատագրելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից»․ Սամվել Կարապետյան

«ՈՒժեղ Հայաստան» դաշինքի անդամները «Մայր Հայստան»-ի մոտ ամփոփեցին քարոզարշավի առաջին օրը, որից հետո քայլերթով գնացին Սամվել Կարապետյանին տեսակցելու՝ վանկարկելով «Սամվել վարչապետ»։

Իր առանձնատան մոտ դիմավորելով աջակիցներին՝ Սամվել Կարապետյանն իր ելույթում ընդգծեց․ «Մեր երկիրն ազատագրելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից․․․ Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ութ տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով, Ալիևի մարզպետը խայտառակեց մեր երկիրը ամբողջ աշխարհի առջև, և միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև․․․ Բոլորս միասին պարտավոր ենք Ալիևի փչած փուչիկը պայթեցնել»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։

info@asekose.am/095519696
Հասարակություն more