▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ է հղել

«Մեր ձևովը» իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունի. թող որևէ մեկը չկասկածի` չե՛նք նահանջելու, կանգ չե՛նք առնելու. «Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ է հղել, որը շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ ընթերցեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Արդեն ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է, սա բոլորիս ձեռքբերումն է և պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը ու զինակից են դարձել մեզ»։

Դիտեք նաև՝

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց, որ շարժմանն արդեն 5000 կամավոր է միացել։ «Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում ու միանում են մեզ՝ առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, ինչն իրենք են տեսնում և ինչը բոլորս ենք տեսնում։ Համախոհների այս տեմպը եթե շարունակվի, վստահ ենք՝ մոտակա ամիսներին արդեն կլինենք տասնյակ հազարավոր»,- նշել է նա։

***

«Մեր յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրի ղեկավար, հարց լուծել երկրում, պետք է մի բան անի՝ իշխանությունը վերցնելուց հետո էդ փառքի մեջ արխային չընկնի։ Պետք է ամեն օր մի ոտ ավելի արագ լինել, քան հարևանները»,- հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այսքան տաղանդ ունեցող ազգին լավ ուղղորդում է պետք։

***

Ինչո՞ւ են «նախկինների» հետ ասոցացվող որոշ քաղաքական դեմքեր հայտնվել Սամվել Կարապետյանի թիմում, չէ՞ որ ասել էին` ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի։

«Մենք հայտարարել ենք ձեր թվարկած ուժերի հետ նախընտրական որևէ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ չենք գնա։ Ձեր նշած իրավիճակը այս պահին չկա, բայց մենք պատրաստ ենք շատ ուժերի հետ աշխատել և պրոֆեսիոնալներին ներգրավել մեր թիմ։ Յուրաքանչյուր պրոֆեսիանալ, որն ունի մեծ փորձ և մաքուր ձեռքեր, կարող է միանալ մեզ»,–պատասխանեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

***

«Վարչապետի թեկնածուի հետ կապված՝ ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ։ Հասարակությանը վստահեցնում ենք, որ թեկնածուն կլինի ընդունելի ու շատերը կհավանեն նրա թեկնածությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի թեկնածուի մասին լրագրողի հարցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more