▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր բոլոր համաքաղաքացիներին հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր

Հարգելի համաքաղաքացիներ,

հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի կտրուկ անկումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ, հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Միաժամանակ տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են շուրջօրյա ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները, որպեսզի նվազեցնեն մեր համաքաղաքացիներին ձյան պատճառով հասցված անհարմարությունները: 

Կոչ ենք անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով: 
Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more