▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր արծիվներ կրկին պատժել են թշնամուն...

 

Լարվածությունը սահմանին շարունակում է մնալ նույնը:
Պաշտպանության գծի արևելյան ուղղությամբ, երեկ, թշնամին մեր դիրքապհների ուղղությամբ կրակել է խոշոր տրամաչափի զենքից, մասնավորապես, միայն 130 կրակոց արձակվել է ականանետից...

Մեր արծիվները ստիպված են եղել թիրախային հարվածով ոչնչացնել թշնամու կրակակետը, ինչպես նաև դիրքը՝ իր կառույցներով: Արդյունքում մեկ ոչնչացված թշնամի և մեկ վիրավոր:

Ի դեպ, մեր տղաները նկատել են վիրավորին օգնության հասնող թշնամու շտապ օգնության մեքենան, որը, կարող էին մեկ վայրյանում օդ բարձրացնել: Սակայն, ինչպես հատուկ է խիզախ ու ազնիվ ռազմիկին, մեր արծիվները մեծահոգաբար օգնության հնարավորություն են տվել թշնամու վիրավորին:
Նույն օրը, հարավ -արևելյան ուղղությամբ ևս ոչնչացվել է մեկ թշնամի՝ հայ դիպուկահարի անվրեպ կրակոցով:

Կորուստների մասին լուրերը շուտով կկարդաք ադրբեջանական կայքերում:

շարունակելի...

Բելլա Լալայան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more