▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր առաջին խնդիրը իշխանափոխությունից հետո պետք է լինի կառավարության կառուցվածքի վերանայումը. Սերժ Սարգսյան

Մեր առաջին խնդիրը իշխանափոխությունից հետո պետք է լինի կառավարության կառուցվածքի վերանայումը։ Այս մասին իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նվազագույնը երեք նախարարություններ պետք է վերականգնվեն՝ Մշակույթի, Գյուղատնտեսության եւ Սփյուռքի նախարարությունները»,- նշել է երրորդ նախագահը։

Անդրադառնալով անվտանգության հետ կապված հարցերին՝ Սերժ Սարգսյանն ասել է.

«Առաջինը պետք է փոխենք այդ մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են՝ Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի պետին։ Պիտի վերականգնենք մարդկանց, ովքեր մասնագետ են, հասկանում են՝ ինչ է զորքը, որովհետեւ առանց զորքի անվտանգություն լինել չի կարող։ Հետ կամաց-կամաց բարեփոխումներ, վստահությունը մեր դաշնակիցների հետ, որպեսզի մեզ օժանդակեն, իսկ մենք առանց ռազմատեխնիկական օժանդակության  չենք կարողանալու մեր բանակը վերականգնել»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more