«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով ՝ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի գնդի պարեկներից մեկի անշնչացած մարմինը:
Ոստիկանության ծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով: Նախնական վարկածով՝ պարեկային ծառայողը ինքնասպանություն է գործել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հաղորդում է, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 15:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա. «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է:


