▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք խնդիր ունենա՞նք.Ինքնահաստատված Հրանուշ Հակոբյանի պատասխանը

«Մեր հարցումները ցույց են տվել, որ հայ կանայք թերահավատ են իրենց ունակությունների նկատմամբ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ կոչ անելով հավատալ սեփական ուժերին և կարողանալ ինքնահաստատվել.

«Մեկ օրինակ բերեմ՝ հարցումներից մեկի ժամանակ, երբ ասացինք, թե կանայք ի՞նչ խնդիրներ ունեն, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց՝ մենք խնդիր ունենա՞նք, այդ մենք ձեզ կարող ենք օգնել: Այսինքն, նա ինքնահաստատված է»,-նկատեց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը ցավով է նշում՝ հայ կանայք խուսափում են բարձր պաշտոններ զբաղեցնել ու ամուսնուց շատ աշխատավարձ ստանալ. «Կնոջն առաջարկում էինք բարձր պաշտոն՝ ասում է, թե չէ, իմ պաշտոնն ամուսնուս պաշտոնից բարձր է, չեմ ուզում: Կամ, թե ես ո՞նց կարող եմ նրանից շատ աշխատավարձ ստանալ»,-պատմեց սոցիոլոգը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more