«Նոր Հայաստան» ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն իր ելույթն սկսեց վերլուծելով դեկտեմբերի 1-ի շարժման գործողությունները։
«Դուք գիտեք, որ մեր երկրում ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ գտնվում է հսկողության տակ։ Լսվում են մեր հեռախոսները, հսկվում են մեր գործողությունները։ Մենք խնդիր ունեինք դեկտեմբերի մեկին մատուցել ռեժիմին անակնկալ, բանականաբար մենք չէինք կարող իրազեկել, որ երթը անցնելու է այդ Մելիք Ադամյան գրասենյակի կողքով, որովհետև նման դեպքում այդ երթը բանականաբար չէր թույլատրվի։ Եվ մենք պահպանելով անհրաժեշտ գաղտնիություն, կազմակերպեցինք այդ երթը, նպատակ ունենալով ցույց տալ Հանրապետական կուսակցությանը, որ իրենք չեն հսկում իրավիճակը և մենք կարող ենք հանկարծակի հայտնվել հենց իրենց գրասենյակի դեմը և բացել այդ դուռը։ Մենք նպատակ չունեինք երեկ այդ դուռը բացելու։ Մենք ընդամենը ցույց տվեցինք իրենց, որ իրավիճակը չի գտնվում իրենց հսկողության տակ»։
Աղբյուր՝ a1plus.am
Թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում կարող եք հետևել Ա1+-ի ուղիղ եթերում: