▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք. Արթուր Վանեցյանն՝ Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Այնուհետեւ Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Խորհրդակցությանը խոսք է ասել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մասնավորապես նշելով.  «Մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, ընդհակառակը` մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցերը և շենացնեն մեր երկիրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more