▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մեր մեղքով դուրս ենք մնում հողերի վերադաձի պայքարից

Թերևս անցած 100 տարվա մեջ այսօր ամենանպաստավոր ժամանակաշրջանն է տեր կանգնելու մեր կորցրածին: Այսօր քրդերը գերտերությունների հետ կռիվ են տալիս, որպիսզի ինքնորոշվեն և ստեղծեն պետականություն մեր հողերի վրա: Անկասկած կլինի դա և մենք կրկին, այսքան մոտ գտնվելով, մեզ այսքան հեռու ենք պահում:

Մենք ավելի շատ տեղեկություն ունենք ու անհանգստություն ենք հայտնում ամերիկյան կամ աֆրիկյան մի երկրում կատարվածի մասին, քան հենց մեր Էրգրում կատարվելիքի: Շատ լավ կլիներ,որ միջազգային ամբիոներում արծածվեր Էրգրի հարցը, եթե ասում եմ Էրգրի հարցը դա չի նշանակում ցեղասպանության հարցը:

Մենք մեր մեղքով դուրս ենք մղվում մի պայքարից, որը կոչվում է հողերի վերադաձի համար պայքար: Ունեինք պատեհ առիթ (թուրքական ռազմական օդուժի սահմանի օդային տարածքի խախտումը), բայց ոչ մի արձագանք, գոնե դիվանագիտական դատարկ կրակոց լիներ, բայց դա էլ չեղավ: Ցավում եմ, շատ եմ ցավում, որ այսօր ԱՍԱԼԱ-ի նման մի կառույց չկա, որպիսզի համախմբի ազգիս նվիրյալներին և անցնի գործի...

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more