▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կատարյալ շան որդի ենք

«Հայաստանը միշտ ձգտում է ամեն ինչում կատարյալ լինել: Օրինակ, եթե հիմա շան որդիության աշխարհ է, մենք կատարյալ շան որդի ենք, և եթե լինեինք մաքրության աշխարհում՝ կլինեինք կատարյալ մաքուր: Ու, քանի որ այս բանաձևն ենք ընդունել, անընդհատ ճգնաժամից ճգնաժամ պետք է շարժվենք:

Ինչպես ասում է ազատամարտիկներից մեկը՝ մենք խոզագայլ վիճակում ենք.խոզի պես անկուշտ և գայլի պես գիշատիչ: Եվ, առավել հեռու գնացողները իշխանավորներն են, օլիգարխիան, քաղաքական գործիչները, որոնց միշտ զգուշացնում էին, որ պետք է կանգ առնել, այլևս տեղ չկա: Բայց մարդու բանականութունն անջատվում է խոզագայլ վիճակում ու կանգ առնել չի կարողանում: Արդյունքը եղավ այն, ինչ որ սկսվել է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ այսօր լավատեսություն չի ներշնչում ոչ իշխանության պահվածքը, ոչ՝ եկեղեցու:

«Բոլորը որբի հաց ուտող մարդիկ են, որովհետև երեխային սկզբում որբ են դարձնում՝ ծնողին արտագնա աշխատանքի ուղարկելով, կամ ծնողը մահանում է ու նրանք շարունակում են որբի հացը ուտել»,-նկատեց Աշոտ Մանուչարյանը:

Բանախոսի կարծիքով՝ երկրի օրակարգը կարող են ձևավորել ցանկացած պատասխանատու խմբեր, օրինակ՝ կուսակցությունները: Երեկ  նրանք կարող էին հավաքվել ու ասել, որ երկրում այսպիսի վիճակ է ու ելքեր առաջարկեին:

«Իսկ նրանք մտածում էին, թե ինչ կարող են պոկել, իսկ ժողովուրդը միշտ կոտրվել է, քանի որ ում հավատացել է՝ դավաճանել են»,-ասաց նա:

«Հայաստանը միշտ ձգտում է ամեն ինչում կատարյալ լինել: Օրինակ, եթե հիմա շան որդիության աշխարհ է, մենք կատարյալ շան որդի ենք, և եթե լինեինք մաքրության աշխարհում՝ կլինեինք կատարյալ մաքուր: Ու, քանի որ այս բանաձևն ենք ընդունել, անընդհատ ճգնաժամից ճգնաժամ պետք է շարժվենք: Ինչպես ասում է ազատամարտիկներից մեկը՝ մենք խոզագայլ վիճակում ենք.խոզի պես անկուշտ և գայլի պես գիշատիչ: Եվ, առավել հեռու գնացողները իշխանավորներն են, օլիգարխիան, քաղաքական գործիչները, որոնց միշտ զգուշացնում էին, որ պետք է կանգ առնել, այլևս տեղ չկա: Բայց մարդու բանականութունն անջատվում է խոզագայլ վիճակում ու կանգ առնել չի կարողանում: Արդյունքը եղավ այն, ինչ որ սկսվել է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ այսօր լավատեսություն չի ներշնչում ոչ իշխանության պահվածքը, ոչ՝ եկեղեցու:
«Բոլորը որբի հաց ուտող մարդիկ են, որովհետև երեխային սկզբում որբ են դարձնում՝ ծմողին արտագնա աշխատանքի ուղարկելով, կամ ծնողը մահանում է ու նրանք շարունակում են որբի հացը ուտել»,-նկատեց Աշոտ Մանուչարյանը:
Բանախոսի կարծիքով՝ երկրի օրակարգը կարող են ձևավորել ցանկացած պատասխանատու խմբեր, օրինակ՝ կուսակցությունները: Երեկ  նրանք կարող էին հավաքվել ու ասել, որ երկրում այսպիսի վիճակ է ու ելքեր առաջարկեին:
«Իսկ նրանք մտածում էին, թե ինչ կարող են պոկել»,-ասաց նա:
Անի Կարապետյան


                                                                                                Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more