«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը ստեղծում է Կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական խորհուրդ։ Սա կառավարության ստեղծած խորհրդի հետ կապ չունի, բայց աշխատելու է նրան զուգահեռ։ Այսօր կայացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը։ Խորհրդի կազմում ընդգրկված են նաւե նախարարներ, ՀԿ-ներ։
Այսօր կայացավ նաեւ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը։ Այս նիստում որոշվեց Հովիկ Աբրահամյանի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին զուգահեռ աշխատել՝ ներկայացնելով կոռուպցիոն փաստեր։ Հետաքննող լրագրողները որոշել են հանրությանը նախեւառաջ ներկայացնել Հովիկ Աբրահամյանի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամների կոռուպցիոն գործարքները։ Այնպես որ, հասարակությանը նետված ձեռնոցը մենք վերցրել ենք։ Կառավարության ձեւավորած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի ժամանակ ուղիղ եթերով մենք հանրությանը կներկայացնենք իրական կոռուպցիան։