Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արդեն ուղիղ մեկ տարի է Թուրքիայում թուրքական բանակը ակտիվ ռազմական գործողություններ է վարում քուրդ բնակչության դեմ: Այդ ընթացքում հողին հավասարեցվին գյուղեր, քաղաքներ, ըստ քրդական աղբյուրների զոհ գնացին 500 հազար քուրդ խաղաղ բնակչություն, որոնց ցուցակգրված անունները քուրդ իրավապաշտպանները հանձնել են միջազգային կառույցներին: Արդեն մեկ տարի է , ինչ աշխարհը , միջազգային տարատեսակ կառույցները սա տեսնում ու լռում են, ամենաշատը ինչ անում են ոչինչ չասող հայտաաություն տարածելն է ամեն մի նոր քաղաքը հրետակոծելուց հետո: Ասածս ինչ է , մենք երբեք չպետք է հույսներս դնենք միջազգային կառույցների ու գերտերությունների վրա , մենք պետք է միայն ու միայն մեր բանակը զինենք, քաղաքացիական անձանց շրջանում ռազմական պատրաստականությունը բարձրացնենք, մենք իրավունք չունենք չլինել ռազմական երկիր...