▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան. Միլան Շտեխ

a1plus.am-ը գրում է.Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը չի կարող ասել, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. «Չեխիան Ադրբեջանին չեխական զենքեր չի վաճառել»,- այս մասին խորհրդարանում տեղի ունեցած բրիֆինգում հայտարարել է Չեխիայի Սենատի նախագահը:

«Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»,- ասաց Միլան Շտեխը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more