Մենք բռնաբարողներին բռնաբարում ենք․․․․Վարդան Ղուկասյան․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Ռուսները պահում են ՀՀ սահմանները, պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանությունը, և ովքեր ուզում են, որ ռուսական ռազմաբազան այստեղից դուրս գա, ուրեմն ուզում են, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, այսինքն՝ թուրքերը մտնեն Հյաստան»,- այս մասին «24նյուզ»-ի հետ զրույցում նշել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ «Սրանք սնվում են եվրոպական գրանտներով, փողով ծախում են ՀՀ-ն՝ իրենց հայրենիքը․․․ Սրանք հատուկ թուրքական գործակալներ են, որոնք ուզում են, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ։ Էստեղ լինելու են կա՛մ ռուսները, կա՛մ թուրքերը․․․ Եթե ուզում են ռուսներին՝ քրիստոնյաներին էստեղից հանել և բերել մուսուլմանների լուսինը, սրանց ես ի՞նչ ասեմ»,- հավելեց Ղուկասյանը։ |