▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բոլոր ուղղություններով պարտվել ենք հայերին․ ադրբեջանցի գրող Վահիդ Գազի

Շվեդիայում ապրող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազին վերջերս իր հայրենակիցներին բաց նամակ է հղել, որում ուշագրավ շատ մտքեր է հնչեցրել: 

Այսօր Ադրբեջանը բոլոր ամբիոններից չի հոգնում կրկնել, թե պարտվել է հայությանը դրսի ուժերի պատճառով։ Հարկ է սակայն նշել, որ Ադրբեջանը 3 անգամ գերազանցում էր Արցախին կենդանի ուժի և զինտեխնիկայի տեսանկյունից, ադրբեջանցիների համար կռվում էին նաև բազմաթիվ վարձկաններ Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից, բայց դա էլ չօգնեց նրանց։ Շվեդիայում ապրող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազին վերջերս իր հայրենակիցներին բաց նամակ է հղել, որում ուշագրավ շատ մտքեր է հնչեցրել: Ահա թե ինչ է նա մասնավորապես գրում. "Մի անգամ տեսնելով "Նիկոլո Պագանինի" ֆիլմի գլխավոր հերոս Վլադիմիր Մսրյանի ազգանունը, հորս հարցրեցի. "Հայերն ամենուր են, նրանք իսկապե՞ս այդքան շատ են"։ "Ոչ, պատասխանել է հայրս, պարզապես նրանք զարգացած են, ակտիվ ու շրջահայաց։ Նրանք օգնում, աջակցում են միմյանց: Դրա համար էլ ամեն տեղ երևում են", – հիշում է Գազին։
Հեղինակը նշում է, որ դառնալով մեծահասակ՝ նա սկսել է դա նկատել ամենուր՝ Նյու Յորքի կենտրոնական փողոցներում "Petrossian" ռեստորանի շողշողացող վիտրաժներից մինչև շվեդական գյուղական գրադարաններ, որտեղ գովազդվում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը։ "Արամ Խաչատրյանի սյուիտը, որը հեռավոր 40-ականներին գրվել է "Ստալինգրադի ճակատամարտը" խորհրդային ֆիլմի համար և որը ներառված է փոքրիկ քաղաքի նվագախմբի խաղացանկում, ինձ չի զարմացրել։ Ես ուզում եմ ասել, որ մենք պարտվել ենք ոչ միայն Ղարաբաղում, մենք պարտվել ենք ամենուր և դրա մեղավորը Ռուսաստանն է, Իրանը, Ամերիկան, քրիստոնեական աշխարհը, մասոնները, ով ասես, բայց ոչ մենք", – նշում է հեղինակը։
Ըստ Գազիի, ադրբեջանցիները լավ չէին ճանաչում ոչ միայն կողք կողքի ապրող հայերին, ովքեր կարծես ոչնչով չէին տարբերվում իրենցից, այլեւ մոլորակի մյուս ծայրում բնակվող հայերին: "Մենք չգիտեինք, որ Ղարաբաղում պարտվել ենք ոչ միայն "Միացում"-ին։ Մենք պարտվեցինք պատերազմում՝ մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ՝ Միկոյանին, այլախոհության մեջ՝ Պարույր Հայրիկյանին, իրավապաշտպան ոլորտում՝ Ալիխանյան–Բոններին, դասական երաժշտության մեջ՝ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ՝ Միշել Լեգրանին, ջութակում՝ Սամվել Երվինյանին, դուդուկում՝ Ջիվան Գասպարյանին, ուդում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին, գեղանկարչության մեջ՝ Տիգրան Խաչատրյանին, Այվազովսկուն, կինոյում՝ Փարաջանովին, դերասանությունում՝ Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում՝ Քիմ Քարդաշյանին, վաստակելու ունակությամբ՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ՝ Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում՝ Արտյոմ Միկոյանին, աստղաֆիզիկայում՝ Համբարձումյանին, վարսավիրանոցում՝ Մովսեսին, արվեստանոցում՝ Աշոտին, Հայկանուշին՝ իր թթու պատրաստելու ունակության մեջ", – ասում է հեղինակը:
Ինչպես նշում է Գազին, ադրբեջանցիներն այս ամենի պատճառը համարում են հայկական կեղծիքները, նրանց սուտը, նենգությունը, քրիստոնեությունը, եկեղեցին, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի աջակցությունը, ինչպես նաև դավաճանությունը, բայց երբեք չեն փնտրում պատճառը իրենց մեջ: Իսկ թվարկած հայերից յուրաքանչյուրը, ըստ հեղինակի, հաջողության է հասել, ճանաչելի է դարձել և ճանաչելի է դարձրել իր ժողովրդին, որովհետև նրա թիկունքում կանգնած են եղել շատ հայեր, համախմբված հասարակություն։ "Նրանք ձեռք են մեկնում ընկնողին, օգնում նրան ոտքի կանգնել: Գիտության, քաղաքականության, արվեստի, սպորտի, ռազմական գործի մեջ, ամենուր հաջողության հասնելու համար հինգ հայեր ճանապարհ են հարթում մեկ հոգու համար։ Չեն վարկաբեկում առաջ գնացող մարդուն, չեն խանգարում, չեն չարախոսում, փոս չեն փորում նրա ոտքերի տակ: Ահա թե որն է նրանց հաջողության գաղտնիքը", – ամփոփում է Վ.Գազին։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more