▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք այս ճակատամարտում հաղթելու ենք. ԴՕԿ

***

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է.

Մայիսի 28-ին մենք պարզապես չենք նշում պատմական մի տարեթիվ։ Մենք փառաբանում ենք հայի ոգին, որն անգամ ամենախավար օրերին մնում է աննկուն։ Մենք խոնարհվում ենք Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ, բայց մեր աչքերն ուղղված են դեպի մեր ժամանակների ճակատամարտերը՝ արդարության, իրավունքի, անկախության համար։

Այս օրերին մեր պատմությունն ապրում է ներկայի մեջ։ Եվ հենց այս խորհրդանշական օրը՝ դատարանի դահլիճում, ընթանում է դատական գործընթաց, որը զերծ չէ քաղաքական ենթատեքստից։ Մեր պետությունը կանգնած է ընտրության առաջ՝ հնազանդել անարդարությանը՞, թե կանգնել ճշմարտության կողքին։Իսկ մենք՝ Դօկ կուսակցությունը, ընտրել ենք երկրորդը։

Այս դատական նիստը դատավճիռ չէ մեկ մարդու, այլ քննություն է համակարգի համար։ Քննություն՝ արդարություն կոչվածի։ Քննություն՝ թե մեր երկիրը ումն է՝ կեղծիքի՞, թե ճշմարտության։ Եվ մենք՝ Դօկ կուսակցությունը, այս ճակատամարտում հաղթելու ենք։ Ոչ թե անձով, այլ գաղափարով։ Ոչ թե վրեժով, այլ սկզբունքով։

Մայիսի 28-ը Դօկ կուսակցության համար միայն անցյալ չէ։ Դա ապագայի երդում է։ Երդում՝ չհրաժարվել արդարությունից։ Չհրաժարվել պետությունից։ Չհրաժարվել պայքարից։

Ոչ մի բան չի ավարտվում այս օրը։ Ամեն ինչ հենց հիմա է սկսվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more