▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք այնքան շատ չենք, որ հույսներս դնենք գրիպի նահանջելու վրա

Մեզ մոտ պիտի ստեղծեն պատվաստանյութեր. մի ծանր հիվանդության դեմ վակցինա արդեն ստեղծել ենք չէ", ուրեմն սա էլ բարդ չի լինի: Մեր գիտնականների խղճուկ աշխատավարձը, իհարկե, չի ենթադրում նման հայտանգործության մոտիվացիա, բայց նախագահը հիմա պիտի հավաքի անվտանգության խորհուրդ ու ստեղծի համապատասխան բյուջե` հատուկ դրա համար , պիտի նախաձեռնվի կոնսիլիում. ամեն առիթով հավաքում է, իսկ սրանից կարևոր առիթ կարծեմ թե դեռ չի եղել: Հարգելի պարոն նախագահ, խնդրում եմ, մենք այնքան շատ չենք, որ հույսներս դնենք գրիպի նահանջելու վրա. աշխարհում դրա սրացումը դեռ փետրվարից են կանխատեսել, մենք չենք կարող սպասել` բավարարվելով գրանցված արդյունքներով:

Զար Դիլանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more