▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի  անկախ  պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ մայիսի 11-ի հանդիպմանը։

Բաբաջանյանի խոսքով՝ կարելի է ենթադրել, որ վարչապետին բավարարում են Բադասյանի՝ դատական համակարգը հեղափոխությունից հեռու պահելու մասին հիմնավորումները, որոնք գրեթե նույնական են մեր երկրում արդարադատությունը բռնաբարած արդարադատության նախարարներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկների ու բերած ապացույցների հետ։

«Մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին։ Այդպիսի տեղեկություն չկա մինչ այս պահը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների տապալման, կամ որ նույնն է, այդ կարևորագույն, առանցքային ոլորտում հեղափոխության պարտության և հակահեղափոխության հաղթանակի համար»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Առաջարկվում է դատավորների աշխատավարձը այս տարի բարձրացնել 50, եկող տարի՝ 60, իսկ 2022-ին՝ 70 տոկոսով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more