▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք անշարժ ենք մեր սարերի պես

1988-ի «շարժման» սկզբից ի վեր Հայաստանում ոչինչ չի փոխվել: Ինչպես, որ այն ժամանակ, այնպես էլ հիմա, մատների վրա հաշված մարդիկ են հասկանում, թե ի՞նչ է իրականում կատարվում երկրում և քաղաքական թատերաբեմում: Եթե այն ժամանակ ավագ սերնդի մի մասը հետագայում սկսեց մասամբ հասկանալ իր գլխին խաղացվող «թատրոնի» իմաստը, ապա այս՝ նոր սերունդը ոչինչ չգիտի և իր մեծամտության պատճառով մտքով էլ չի անցնում, որ պետք է ինչ որ բաներ իմանա, իր հայրնիքի ներկա ողորմելի իրավիճակի պատճառների մասին: Քանի որ դրական որևէ տեղաղարժ չի նկատվում այս հարցում, մնում է ենթադրել, որ Հայաստանում ակնկալվող որևէ փոփոխություն, եթե իհարկե այդպիսին լինի, լինելու է հայ ժողովրդի կամքից և մասնակցությունից դուրս: Առայժմ, որևէ այլ տարբերակի նշույլ անգամ չի երևում...


Հ.Գ.

Նույն ժողովուրդն է՝ աշխարհի վրա չարացած, ռսին ֆետիշացրած, ճշմարտությունից վախեցած, այդպես էլ չկողմնորոշված, նույն փոսում հայտնված և արդեն խիստ ընդհատակ անցած: Միակ փոփոխությունը թերևս ֆեյսբուքն է, որը եկավ փոխարինելու միտինգներին և յուրաքանչյուրն իր «միտինգն» է անում, երբ ուզենա, որքան ուզենա...

 

 


Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more