Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի կարող․․․Մեր պապերը տեսել են, մենք 1915-ը հիշում ենք,-գրել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը ինստագրամյան իր էջում՝ այդպիսով արձագանքելով Վարդան Ղուկասյանի հորդորին։
|
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը: Արձագանքել, սոցկայքի իրենց էջերում գրառումներ են կատարել երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը: Հավելենք, որ Վարդան Ղուկասյանի հորդորին արձագանքել է նաև Սարո Թովմասյանը։
Դիտեք նաև՝ |


