▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք 11 տարի է` ընկերներ ենք»… Արսեն Գրիգորյան

Դերասան Արսեն Գրիգորյանը Երևանում հանդիպել է Կարեն Կարագուլյանին։ Արսեն Գրիգորյանը ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ու նշել.

«Ամեն անգամ, երբ հանդիպում եմ Կարեն Կարագուլյանին, ինչ-որ կախարդական բան է կատարվում։ Մենք 11 տարի է ընկերներ ենք. մեր առաջին հանդիպումից անմիջապես հետո ես ընտրվեցի Շոն Բեյքերի «Մանդարին» ֆիլմում խաղալու համար։
Կարենը, ոչ միայն հիանալի դերասան է, այլև ամենաբարի հոգիներից մեկը, որոնց ես երբևէ հանդիպել եմ։ Իսկական ընկեր՝ մեծ սրտով»։

Հավելենք, նաև որ Արսենը մեկ անգամ նաև անդրադարձել էր Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» Ֆիլմին։

«Անորա» ֆիլմում Վաչե Թովմասյանի դերը գրված էր ինձ համար, մենք Շոնի հետ մոտ 1 տարի աշխատեցինք օնլայն ֆորմատով: Հետո ես աշխատանքային վիզայի ժամկետների մեջ չտեղավորվելով` Միացյալ Նահանգներ չմեկնեցի, և Կարեն Կարագուլյանը գտավ Վաչեին: Շատ ուրախ եմ Վաչեի համար, «Անորայի» համար, ես այլ կերպ եմ կապված այդ ֆիլմի հետ, մի քանի տարի դրանով ապրել եմ».- նշել էր դերասանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more