Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Նախորդ անգամ նրա ԻՆՏԵՐԸ պարտվեց ՄԱՆՉԵՍՏԵՐ ՍԻԹԻԻՆ:
ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ երեկ հաղթելուց հետո ԻՆՏԵՐԻ հնարավորությունները այս անգամ ավելի բարձր են, Հենրիխը, կարող է դառնալ պատմության մեջ առաջին հայաստանցին, ով նվաճում է այդ տիտղոսը:
Մխիթարյանը անկախ Հայաստանի ոչ միայն լավագույն ֆուտբոլիստն է, այլ, իմ կարծիքով, մեր նոր պատմության ամենից հաջողված հայաստանցին կամ նրանցից մեկը:
Ֆուտբոլ սիրող և Հայաստան սիրող ամեն հայաստանցի ու հայ պիտի որ հպարտություն զգա, որ ՓՅՈՒՆԻԿԻ սանը հասել է նման հաջողությունների:
Հայաստանը կարիք ունի նման հաջողությունների: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2016 թվականի դեկտեմբերի 17-ին ասել է. «Ազգի հպարտության միակ առարկան Հենրիկ Մխիթարյանն է»:
Բայց Հենրիխի այս հաջողությունը չէր լինի, եթե նրա մեջ չլինեին աշխատասիրությունը, նվիրումը, կամքը, պայքարը, մարզական ազնվությունը, կրթվածությունը, գիրք կարդալը...
Մեր երեխաների համար Հենրիխը պետք է լինի լուսավոր օրինակ:
Հայաստանը կարող է տալ տաղանդավոր ֆուտբոլիստեր, Հայաստանը կարող է դառնալ ֆուտբոլային երկիր՝ միջինից բարձր հավակնություններով:
Շնորհավորում եմ բոլորիս Հենրիխ Մխիթարյան ունենալու համար և որպես հայ և հայաստանցի չեմ կարողանում թաքցնել իմ հպարտությունն ու ուրախությունը:
Առաջ, ԻՆՏԵՐ:
Առաջ, Մխիթարյան:
Առաջ, Հայաստան»:
|