▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկուսացման կանոնները խախտելու համար՝ 2 տարվա ազատազրկում. փոփոխությունները ներկայացրեց Բադասյանը

Աժ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց  կառավարության կողմից ներկայացված` մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատության նախարարը բարեհաճեց գալ Աժ և զեկուցել հարցը։

Հիշեցնենք, որ  ուրբաթ երեկոյան փոխնախարարն էր եկել հարցը զեկուցելու, որի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությկան ղեկավար էդմոն Մարուքյանը խիստ դիտողություն արեց։

Նշենք նաև, որ կառավարությունը պատրաստվում է վերանայել արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ գործունեության սահմանափակումները։ Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության մասին որոշման հրապարակումից հետո, պարետատան կողմից լրատվամիջոցների դեմ ձեռնարկված քայլերը քննադատության էր արժանացել

Հավելենք, որ Ռուստամ Բադասյանը չբացառեց, որ ընդհանրապես կարող են սահմանփակումները վերացվեն։ Առայժմ Կառավարույթունում քննարկում է ընթանում եւ որոշումը շուտով կհրապարկվի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more