▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկ շաբաթից ավելի է՝ Վրաստանը չի թողնում, որ ՀՀ-ն ապրանք արտահանի ՌԴ»․ տնտեսվարող

Կոնյակագործները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաները օրերով առանց պատճառի սահմանին պահելուն։

«Մեկ շաբաթից ավելի է՝ Վրաստանը չի թողնում, որ Հայաստանը ապրանք արտահանի Ռուսաստան։ Եկել ենք, որ մեր բողոքը հայտնենք, որ մեր ապրանքները՝ գինի, կոնյակ, դուրս գան դեպի Ռուսաստան»,- ասաց տնտեսվարողներից մեկը՝ նշելով, որ մեծ գումարների վնաս են կրում։ «Պատճառը կարող է քաղաքական խաղերը լինեն։ Կարող է սրանով մեր իշխանության վրա ճնշում են ուզում գործադրել»,- նշել է տնտեսվարողը։

***

«Մենք Էկոնոմիկայի փոխնախարարի միջոցով դիմել ենք նախարարին, ասել են, որ գործով զբաղվում են։ Բայց արդեն շուրջ մեկ ամիս է՝ մեր մեքենան կանգնած է Վրաստանում, ոչ մի պատասխան, լուծում չկա»,- ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործների բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը։ Նա հայտնեց, որ այս պահին ունեն Թբիլիսիում կանգնած 5 մեքենա։ «Ոչ մի անգամ չի եղել սենց բան, անհասկանալի է, ո՞նց կարելի է տարանցիկ բեռի մաքսային պլոմբները պոկել, ինչ-որ նմուշառում անել և պահել ամսից ավելի»,- հավելեց նա։

***

Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 2–ը հանդիպել են ՀՀ–ում Վրաստանի դեսպանի հետ

Նա ասել է, որ այս հարցով դիմել են Վրաստանին, այնտեղից խոստացել են, որ մոտ ժամանակներս պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։

Հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները հեռացան դեսպանատան մոտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more