▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկ Հայաստանը» չի պլանավորում ստորագրել որևէ հուշագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ:

Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձեւավորում եւ ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու եւ այդ շահերին հետամուտ լինելու նպատակով։

Լրատվամիջոցներին խնդրում եմ «Մեկ Հայաստան» կուսակցության մասին որեւէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը կուսակցության լրատվական ծառայությունից։

Առողջ եղեք եւ գնում ենք առաջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more