▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդվեդևը ժամանեց Երևան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  

ՀՀ կառավարությունում այսօր՝ ապրիլի 7-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը, այնուհետեւ կայանալու է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն՝ ընդլայնված կազմով եւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը:

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդեւը լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ: Նախատեսված է նաեւ Մեդվեդեւի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ռուսաստանի վարչապետը Երեւանում կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ապրիլի 8-ին ՌԴ վարչապետը կմեկնի Բաքու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more