«Վատ եմ զգում, երբ ռևանշիստներին կամ մաֆիոզ կլաններին, որոնք երկիրը քայքայել են, հանկարծ ընդդիմություն են կոչում: Նրանք չունեն բարոյական, քաղաքական աջակցություն՝ ատելությունը զզվանքը, արհամարհանքը նրանց նկատմամբ բավականաչափ շատ է, բայց նրանք ունեն գողացված փողեր, մեդիամիջոցներ, որոնք քաղաքականություն իրականացնելու համար գործիքներ են»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ վտանգ չի զգում, բայց միշտ չէ, որ օրինաչափ ու քաղաքակիրթ մեթոդներն են աշխատում.
«Մենք տեսել ենք Հոկտեմբերի 27, Մարտի 1, գիտենք, որ կան ուժեր, որոնց համար խորթ չեն այդ մեթոդները: Սա պետք է իշխանության համար զգոնության միջոց լինի»,- նշել է Արամ Մանուկյանը: