▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ տղաս այդ փաստը շատ լավ ընդունեց. Գրիշա Աղախանյանը՝ առաջին անհաջող ամուսնություն մասին

Past.am-ը գրում է.

Past.am-ը այս անգամ Ձեզ է ներկայացնում երգիչ, դերասան ու շոումեն Գրիշա Աղախանյանին ու նրա առաջին ամուսնության որոշ մանրամասներ:

Ամուսնալուծություններն ու դրանց հանրային քնարկումները միայն երիտասարդ աստղերին չեն վերաբերվում: Դեռ 90-ականներին մշտապես հեռուստաէկրաններին առաջին զույգերից մեկը, Գրիշա Աղախանյանն ու Իդան, առաջինն էին նաև ամուսանալուծության հարցում:

Այս տարիների համար հանրային մարդկանց ամուսնալուծություններն նոր սենսացիա էին և այդ մասին չէր խոսվում հեռուստատեսությամբ:

90-ականների վերջում ամուսինները տեղափոխվեցին ԱՄՆ, որտեղ էլ վերջ տվեցին իրենց համատեղ կայնքին: Գրիշան և Իդան ամուսնալուծությունների ու հանրային հետաքրքրության առումով առաջին զոհերն էին հայկական շոու-բիզնեսում: Զույգն համատեղ կայնքի ընթացքում ունի մեկ զավակ` Հրանտ Աղախանյանը: Գրիշայի մեծ որդին ապրում է ԱՄՆ-ում:

«Քանի որ մեծ տղաս Հայաստանում չէ, սկայպով ենք շփվում, միմյանց հետ  «խոսում»  են, ինչքան որ հնարավորություն տալիս է պուճուրիս  «բլբլոցը»: Մեծ տղաս այդ փաստը շատ լավ ընդունեց, ուրախ եմ, որ այդպես արձագանքեց»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է երգիչը:

Նշենք, որ Հրանտը արդեն 18 տարեկան է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more