▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեծ գործերը» մեծ զոհեր են պահանջում...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լավրովն ասում է.  «…երբ հակամարտությունը սրվել է, անհրաժեշտ է արագացնել փաստաթղթի ընդունման աշխատանքները»:
Իհարկե պարզ է…Պետք է սրվեր Ալիևի ԱՄՆ կատարած այցից հետո, Լավրովի Բաքու կատարելիք պլանավորած այցից առաջ…Շատ են կարծես զուգադիպությունները…
Բոլորդ երևի սաստել եք, երբ տեսել եք փոքր երեխաները կռվում են: Եթե պետք է եղել մի երկու հատ էլ թեթև հասցրել ու առանձին դաստիարակել եք: Հիմա Հայաստանն ու Ադրբեջանն են այդ «մեծերի՝ ձյաձաների»  դիմաց նույն կարգավիճակում…
Կսաստեն, կխրատեն, մի երկու հատ կապտակեն, եթե պետք լինի՝ երկուսին էլ, հետո կոնֆետ կտան, գլուխները կշոյեն…«Երեխաներն» էլ կուտեն կոնֆետը, կհիշեն լավ խոսքեերն ու դրանով կավարտվի…
Իսկ հարցի կարգավորումը ոչ մեկին էլ պետք չի՝ հատկապես Ռուսաստանին: Նրան պետք է Հարավային Կովկասը և այս իրավիճակում ավելի հեշտ է Հայաստանին և Ադրբեջանին մշտապես պահել կախվածության մեջ…
Ձեռի հետ նաև զենք-զինամթերք կվաճառեն, նավթային վարիվերումներից տուժած բյուջեն կլցնեն, երկուսի համար էլ լավամարդ կլինեն…Հետո ինչ, որ մարդիկ են զոհվում... «Մեծ գործերը» մեծ զոհեր են պահանջում...
Այնպես որ, եղունգ ունես գլուխդ քորի…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more