|
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկախության օր առանց անկախության սուբյեկտի «Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը», «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» խոսքերից մինչև Արցախի անկախության օրն Արցախ չգնալը (Ալիևն է արգելել) մեկ քայլ է։ Սեպտեմբերի 2-ն ընդամենն օրացույցով է տոն, այլ ոչ թե իրական։ Մեզանից խլվեց և՛ մայիսյան եռատոնը, և՛ սեպտեմբերի 2-ը։ Մնացել է սեպտեմբերի 21-ը, բայց խիստ մշուշոտ հեռանկարով։ 44-օրյա պատերազմի արդյունքում մենք ոչ միայն հազարավոր զոհեր ունեցանք, տարածքներ կորցրեցինք, այլ նաև կորցրեցինք Արցախի պետականությունը։ Միջազգայնորեն չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող պետականությունը։ Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը։ Ահա թե ինչ է ստացվում պոպուլիզմի, ամբոխավարության, տգիտության, անբարոյականության արդյունքում»։ |
«Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը». Անդրանիկ Թևանյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more



