▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրն իր մարմնով փորձել է պաշտպանել փոքրիկ Սերյոժային

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբաններն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեցին փորձաքննությունների արդյունքներից: Փորձագետի եզրակացությունը բաղկացած է 144 էջից:

Ըստ փորձագետի եզրակացության՝ արձանագրվել են սվին-դանակի վնասվածքներ, մասնավորապես անկողնային պարագաների վրա, հատկապես Արմեն Ավետիսյանի անկողնու վրա:Փաստաբաբ Լուսինե Սահակյանի խոսքով՝ Արաքսյան կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել և սվին դանակի վրա կա արյան խառնուրդ, ինչը համապատասխանել է փոքրիկ Սերյոժայի և Արաքսյա Պողոսյանի արյանը: Մայրն իր մարմնով փորձել է պաշտպանել Սերյոժա Ավետիսյանին: Որոշակի պատկեր ենք ստանում, որ առաջին սենյակում կրակելուց հետո երկրորդ և երրորդ սենյակներում արդեն արթնացել են, բայց քանի որ Ավետիսյանների տունը շատ փոքր է, մի սենյակից մյուսն անցնելը մի քանի քայլ է, հետևաբար, մյուս սենյակներում գտնվողները չեն կարողացել ոչինչ անել:

Ինչ վերաբերում է տան անդամների ստացած վնասվածքներին՝ փաստաբան Երեմ Սարգսյան նշեց. «Հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, ով ստացել է 2 հրզենային վնասվածք՝ երկուսն էլ գլխի շրջանում: Պապիկն ու տատիկն են հաջորդ սենյակում՝ նրանց մոտ բավականին շատ են վնասվածքները, հատկապես Սերյոժա Ավետիսյանի մոտ դրանք 12-ն են, բացի դա՝ կան նաև շոշափվող վնասվածքներ, քանի որ չի բացառվում, որ օրինակ Հասմիկ Ավետիսյանին ուղղված գնդակը կարող էր և նրան էլ դիպչել: Փոքրի Հասմիկի մոտ վնասվածքը մեկն է: Արքսյայի և Արմենի պարագայում կրկին վնասվածքները շատ են.Արմենի դեպքում 8-ն են, Արքսյայինը՝ 5-6: Սա ենթադրում է, որ նրանք պայքարել են»,-եզրափակեց փաստաբանը:

Անի Կարապետյան

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբաններն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեցին փորձաքննությունների արդյունքներից: Փորձագետի եզրակացությունը բաղկացած է 144 էջից:
Ըստ փորձագետի եզրակացության՝ արձանագրվել են սվին-դանակի վնասվածքներ, մասնավորապես անկողնային պարագաների վրա, հատկապես Արմեն Ավետիսյանի անկողնու վրա:
Փաստաբաբ Լուսինե Սահակյանի խոսքով՝ Արաքսյան կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել և սվին դանակի վրա կա արյան խառնուրդ, ինչը համապատասխանել է փոքրիկ Սերյոժայի և Արաքսյա Պողոսյանի արյանը: Մայրն իր մարմնով փորձել է պաշտպանել Սերյոժա Ավետիսյանին: Որոշակի պատկեր ենք ստանում, որ առաջին սենյակում կրակելուց հետո երկրորդ և երրորդ սենյակներում արդեն արթնացել են, բայց քանի որ Ավետիսյանների տունը շատ փոքր է, մի սենյակից մյուսն անցնելը մի քանի քայլ է, հետևաբար, մյուս սենյակներում գտնվողները չեն կարողացել ոչինչ անել:
Ինչ վերաբերում է տան անդամների ստացած վնասվածքներին՝ Երեմ Սարգսյան նշեց.
«Հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, ով ստացել է 2 հրզենային վնասվածք՝ երկուսն էլ գլխի շրջանում: Պապիկն ու տատիկն են հաջորդ սենյակում՝ նրանց մոտ բավականին շատ են վնասվածքները, հատկապես Սերյոժա Ավետիսյանի մոտ դրանք 12-ն են, բացի դա՝ կան նաև շոշափվող վնասվածքներ, քանի որ չի բացառվում, որ օրինակ Հասմիկ Ավետիսյանին ուղղված գնդակը կարող էր և նրան էլ դիպչել: Փոքրի Հասմիկի մոտ վնասվածքը մեկն է: Արքսյայի և Արմենի պարագայում կրկին վնասվածքները շատ են.Արմենի դեպքում 8-ն են, Արքսյայինը՝ 5-6: Սա ենթադրում է, որ նրանք պայքարել են»,-եզրափակեց փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more