▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը փայտով ծեծել է դստերը` ամուսնացած և 3 երեխա ունեցող տղամարդու հետ սիրավեպ ունենալու համար

PastInfo-ն գրում է. Դստերը փայտով ծեծած մայրը դատապարտվել է տուգանքի՝ 30.000 դրամի չափով: Ըստ մեղադրանքի՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մայրը ձեռքում եղած փայտով երկու անգամ հարվածել է դուստեր գլխի և ուսի շրջանին, այնուհետև մազերից քաշելով դուրս հանել տանից՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ցուցմունք տալով հայտնել է, որ դստերը ծեծելու պատճառ է հանդիսացել այն, որ աղջիկը հանդիպել է ամուսնացած, 3 երեխանների հոր հետ: Հերթական հանդիպումից հետո աղջիկը տուն է վերադարձել, իսկ մայրը զայրույթը չի կարողացել զսպել և ապտակել է նրան, ապա մազերից քաշելով ցանկացել է տնից դուրս հանել: Այդ ժամանակ դուստրը ընկել է գետնին, որից հետո ընկած տեղից վեր է կացել և դուրս եկել տնից: Տուժողն էլ իր հերթին դատարանում հայտնել է, որ ծնողները դեմ են եղել իր և սիրեցյալի հարաբերություններին, իսկ դեպքի օրը մայրը լոգարանում ապտակել է իրեն, ապա սարդոստայները հավաքելու համար նախատեսված փայտով երկու անգամ հարվածել իր գլխին և ուսին, իսկ հայրը միջամտելով մորն ասել է, որ չհարվածի, իսկ աղջիկն էլ թողնի և տանից գնա, սակայն աղջիկն, այնուամենայնիվ, հայրական ապտակ եւս ստացել է, որից հետո ըստ նրա՝ ծնողները նրան տանից դուրս են հանել:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more