▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը պարբերաբար ծեծել է 5 տարեկան տղային

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի մսուր-մանկապարտեզներից մեկում 5 տարեկան, ավագ խումբ ընդունված տղա երեխայի նկատմամբ բռնություն է կատարվել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մանկապարտեզ ժամանած ոստիկանները երեխայի վրա հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի հատվածում՝ կապտած։ Երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն: Հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ վնասվածքները հասցրել է մայրը։ Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 36-ամյա մայրը՝ Սաթենիկ Պ-ն, ֆիզիկական ներգործություն և ֆիզիկական, հոգեկան տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more