Hraparak.am-ը գրում է.
Երեկ սահմանին զոհված զինծառայող Արմեն Մարտիրոսյանը Գեզարքունիքի մարզի Գանձակ համայնքից էր: Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը կայքի հետ զրույցում նշեց, որ Արմենը տան միակ տղան էր, ուներ 3 քույր, որից երկուսը ամուսնացել են. «Մինչեւ հիմա չենք հավատում այդ լուրին: Մի ընտանիքի ծուխ էլ մարեց: Արմենը 9-րդ դասարանը ավարտեց, երաժշտական կրթություն ստացավ քոլեջում, արեւելյան մարզաձեւով էր զբաղվում, հաղթանդամ տղա էր: Արմենը հետախույզ էր, 7 ամսից կզորացրվեր: Արմենի հայրը արտագնա աշխատանքի է գնում, իսկ մայրը հիվանդ է: Մայրը որդու զոհվելու մասին ինտերնետից է իմացել ու հիմա ահավոր վիճակում է գտնվում: Արմենի աճյունը դեռ չեն տեղափոխել գյուղ», - ասաց Վանիկ Հարությունյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում