Ֆիլիպինցի կինն իր ֆեյսբուքյան էջում վերջերս տեղադրել էր իր փոքրիկ երեխայի լուսանկարը, որոնցում տղան մերկ էր և շան պես վզին թոկ կապած:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս սարսափելի կադրերն ուղղակի ցնցել են օգտատերերին, որոնց ապշեցրել է ոչ միայն այն փաստը, որ երեխան նման իրավիճակում է հայտնվել, այլև այն, որ փոքրիկը շան կեր է ուտում:
Սոցցանցերում այս ուսանկարների տարածումից հետո երեխաների իրավունքերով զբաղվող իռլանդացի Լորին Հիլիարդը իրար է խառնել սոցիալական ծառայությունների ողջ համակարգը և նրա օգնությամբ գտել են երեխայի մորն ու նրանից վերցրել փոքրիկին:
Այժմ օգտատերերն ու խնդրով անհանգստացած ակտիվիստները պահանջում են, որ սառնասիրտ մոր դեմ քրեական գործ հարուցվի:

