▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Արձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Գարեգին Նժդեհի ծոռ Արմեն Բաբայանին: Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցի վրա գտնվող պուրակում բացված 5,7 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանի քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: 
Արձանի պատվանդանը կառուցված է տրավերտինի և բազալտի համադրությամբ, որի թեք հարթակի վրա փորագրված են Նժդեհի թևավոր խոսքերը:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more