▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքում անցկացվեց «Ձմերուկի» 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» 4-րդ՝ արդեն ավանդական դարձած փառատոնը:

 Միջոցառման ընթացքում 12 վարչական շրջանների տաղավարներում քարվինգի մասնագետները ներկայացրել են ձմերուկ մատուցելու ու ձևավորելու յուրօրինակ տարբերակներ: 
Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվել հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի համար շոու բիզնեսի ներկայացուցիչները նաև ձմերուկի հյուրասիրություն են կազմակերպել:
 «Առաջին տարին, երբ անցկացվեց «Ձմերուկի փառատոնը», իհարկե, կար որոշակի մտահոգություն, թե արդյո՞ք այն կընդունվի ու կսիրվի մեր համաքաղաքացիների կողմից: Այս տարիների ընթացքում կարող ենք վստահաբար փաստել, որ փառատոնը ոչ միայն սիրվել է, այլև սպասված տոն է, որն ամառային այս օրերին Երևանին է փոխանցում յուրահատուկ վառ գույներ ու համանման տրամադրություն: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, օրն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով, կազմակերպվել են մի շարք անակնկալներ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
 Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խաղ-մրցութներ. հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Փառատոնում նաև ամփոփվել է սոցիալական ցանցով նախապես հայտարարված ձմերուկային լուսանկարների մրցույթի արդյունքները: Ի դեպ, հատուկ մրցանակի է արժանացել նաև ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը: 
 Միջոցառման ավարտին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, շնորհավորելով ծրագրի բոլոր մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար և Երևանի քաղաքապետի անունից հանձնել շնորհակալագրեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more