▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման միջոցառումները

Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների շրջանակում Հովհաննես Թումանյանի թանգարանում մայիսի 26-ից հունիսի 2-ը կազմակերպվել էր «Պատասխան 100 տարի անց» խորագրով կերպարվեստի ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8-18 տարեկան ստեղծագործող դպրոցահասակ երեխաներ: 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաև՝ աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը: Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի երկու փուլերի արդյունքում ընտրված 160 աշխատանքներ: Դրանցից 21-ի հեղինակներն արժանացել են վարչական շրջանի ղեկավարի խրախուսական նվերների և պատվոգրերի, ևս 3 աշխատանք հաղթող է ճանաչվել: Առաջին երեք տեղերը զբաղեցրած երեխաները` Նելլի Մարգարյանը, Անժելա Բաբուջյանը և Անուշ Հովհաննիսյանը, արժանացել են նաև դրամական խրախուսանքի: 
Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ևս մեկ ցուցահանդես՝ «Հայ գարուններ » խորագրով, Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Մասնակից աշակերտների աշխատանքների հիմքում գարունը որպես հավերժության խորհրդանիշ պատկերելն էր: Ցուցահանդեսի ընթացքին, ի թիվս այլոց, հետևել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցներն ու մշակույթի կենտրոնի տնօրենը:
Մասնակից աշակերտները պարգևատրվել են Նոր Նորքի մշակույթի կենտրոնի պատվոգրերով և վկայագրերով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի պատվոգրի է արժանացել նաև մանկավարժ Մարիա Ամիրխանյանը` վարչական շրջանի մշակութային կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more