Բոլոր նրանք, ովքեր այս եղերական օրերին Սփյուռքից այցելում են մայր հայրենիք և իրականությունից փախչելով սկսում են միայն խոսել ու տարածել իրենց վայելած հաճուքների մասին, իրականում զբաղված են տիպիկ դեզինֆորմացիայի տարածմամբ և երկրի աղետալի վիճակի պարտակմամբ: Նրանք նմանվում են այն մարդուն, որը տուն մտնելով տեսնում է, որ իր մորը բռնաբարում են ու բռնաբարողի վիզը կտրելու փոխարեն, սկսում է մոր վերքերը, կապտակները ներկել, շպարել ու նկարը տարածել, դրանով «փրկելով մոր պատիվը», պարտակելով տեղի ունեցածը:
Հարգելի սփյուռքահայեր, այո Հայաստանը մեր բոլորի մայր հայրենիքն է, որը հայտնվել է հանցագործ «շմայսների» պերմանենտ բռնաբարության տակ: Դուք, որպես «հայրենի իշխանությունների» զոհ, որ պահվում եք դրսերում «հայրենազուրկի գարգավիճակում» և ստացել եք նրանց ողորմածուությունը ժամանակ առ ժամանակ ձեր մորն այցելելու, իրավուք չունեք չտեսնելու, չհասնելու ձեր մոր դժբախտությանը: Եթե նույնիսկ ձեր աչքերին գունավոր ակնոցներ հագցրած են պտտեցնում հայրենիքում, ապա պետք է բարի լինեք մի պահ գլուխներդ հանել վայելքների միջից ու շփվել, լսել ձեր մոր տեղի զավակներին, ձեր քույրերին ու եղբայրներին:
Թե չէ կստացվի այնպես, որ դուք կամա, թե ակամա ներգրավվում եք մի հանցագործության մեջ, որը կոչվում է հանցանքի մասին կեղծ վկայություններ տարածել, հանցանքը պարտակել, իսկ ձեզ պտտեցնողների գրպանները լցնելով՝ նաև հանցակիցներ, հանցագործության աջակիցներ: Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ, մեղքի տակ մի մտեք, լսեք «մայր հայրենիքում» տառապող ձեր ժողովրդի հառաչանքը: Այսօր նրանք բոլորովին այլ կոչեր են ձեզ ուղարկում, այլ ակնկալիքներ ունեն ձեզանից, քանզի ձեր մայրը շարունակ խմբակային բռնաբարության է ենթարկվում մի խումբ թրիքների կողմից...