▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռի զանգերը անդադար զարկվում են. Իրավիճակը՝ Սուրբ Էջմիածնում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Դիտեք նաև՝

***

***

Մայր Աթոռի զանգերն անդադար զարկվում են։ Վեհարանի մոտ հավաքված քաղաքացիներն աղոթում են, հոգևորականները՝ շարական երգում։
Ուժայինները չկարողացան բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին, հավաքվածները թույլ չտվեցին։
Սրբազան հոր ինքնազգացողությունը վատացել էր, փաստաբանի հաղորդմամբ նրա վիճակն այժմ բավարար է։
Հատուկջոկատայիններ են ժամանել Մայր Աթոռ, նրանց դիմավորեցին «թուրքեր» վանկարկումներով։

***

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է, երբ նրան բերման ենթարկելու ժամանակ քաշքշոց է սկսկվել իրավապահների և հավաքվածների միջև։ Սրբազանը Վեհափառ Հայրապետի հետ այս պահին Մայր Աթոռում է։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ «Այսօր»-ը փորձել է տեղեկություն ստանալ փաստաբան Միհրան Պողոսյանից, նա ասել է, որ Միքայել Սրբազանի վիճակն այս պահին բավարար է։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Մայր Աթոռում, նույնն է, ինչ տեղի էր ունենում Պոլսում 1915-ին: Ընդհանուր գաղափարը նույնն է՝ անվանարկել եկեղեցին, գլխատել ազգը:
Ի դեպ՝ Մայր Աթոռի զանգերն անդադար ղողանջում են»։

***

Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է․ «Իշխանությունները փակել են հավատավոր ժողովրդի մուտքը դեպի Մայր Աթոռ
բազմաթիվ են ահազանգերը, որ մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ Էջմիածին քաղաքին»։

«Ազատություն»-ը ևս հայտնում, է որ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող մուտքի մոտ: Ոստիկաններն առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև՝ թույլատրում երթը։

***

ԱԱԾ հաղորդագրությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: 

Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։  

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։

***

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարպասների մոտ իրավիճակը կրկին լարվեց։ Ոստիկանական ուժերն ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են մուտք գործել Մայր Աթոռի տարածք, սակայն մարդիկ փակել են մուտքը և թույլ չեն տալիս։
ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ անելով «չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտնեց, որ Միքայել Սրբազանը որոշում է կայացրել գնալ իրավապահների հետ, սակայն ժողովուդը թույլ չի տալիս։ «Միքայել Սրբազանը երբևէ որևէ մեկի ետևում չի թաքնվել և նման նպատակ էլ չունի։ Նա երկու անգամ մոտեցավ ավտոմեքենային և ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան»,- ասաց Նաթան Սրբազանը։

***

«ԱԱԾ աշխատակիցները փորձեցին ներխուժել, սակայն ժողովուրդը դիմադրություն ցույց տվեց, հասկացան, որ իրենց ծրագիրը չի կարող իրականանանալ, հետ քաշվեցին»,- Մայր Աթոռի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ ԱԱԾ աշխատակիցները ժողովրդի ճնշման ներքո հեռացան Վեհարանի տարածքից, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նրանց հետ չէր։
Հազարավոր Քաղաքացիները պատ կազմած կանգնած են Վեհարանի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more