▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մայր Աթոռը պետք է դատի տա Աննա Հակոբյանին․ կոնկրտ մեղադրանք է հնչել»․ Բագրատ Սրբազան

«Կոնկրետ մեղադրանք է հնչել։ Իմ հոգևոր եղբայներին, Մայր Աթոռին խնդրում եմ, հորդորում եմ ուղղակի դատական պրոցես սկսել այս մարդկանց նկատմամբ։ Մանկապղծության մեղադրանք է հնչել»,-168-ի եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ ասված էր․ «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։

***

«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168-ի ուղիղ եթերում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ արած ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա ասում է․ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։
Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ։
Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»։
Բագրատ Սրբազանի խոսքով Փաշինյանը որոշել է դառնալ միապետ․ «Ստախոսը որոշել է դառնալ միապետ՝ և՛ եկեղեցու գլուխ, և՛ պետության։ Մոռանում է իր մաքրվելու մասին, կործանել է մի ամբողջ պետություն»,- ասաց Սրբազանը։

***

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը 168-ի եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու և եկեղեցականների դեմ արված հայտարարություններն։ Նա պատահական չի համարում Փաշինյանի՝ այս օրերի «ակտիվությունը», քանի որ այս օրերին Ամենայն Հայոց Հայրապետը Շվեյցարիայում մասնակցում է միջազգային համաժովի, որի առանցքում Արցախն է։

«Հրահանգով անցել են հարձակման»,- ասում է Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ Արցախի հանձնումից հետո այլևս պետք չէ ոչնչի վրա զարմանալ։ «Թիրախ դարձնել եկեղեցին, դա նշանակում է այլևս հնարավոր տարբերակներով սպառվել է իրենց համակիրների քիմքին հաճելի լինելու հանգամանքը և նաև այս ճանապարհով փորձում են հասնել դրան։ Միշտ ասել եմ՝ խուլիգան են, փողոցային են, այնտեղ էլ մնացել են»,- ասաց Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more